Middle East Librarians Association (հայերեն)

Միջին Արևելքի Գրադարանավարների միության նպատակն է նպաստել անդամների միջև հաղորդակցությանը ժողովների և հրապարակումների միջոցով, բարելավել տարածաշրջանային գրադարանավարության մակարդակը՝ Միջին Արևելքում գրադարանային մասնագետների կրթական և մասնագիտական չափորոշիչների ստեղծման միջոցով, հավաքել և տարածել տեղեկություններ Միջին Արևելքի գրադարանների և հավաքածուների մասին, ինչպես նաև ներկայացնել անդամների դիրքորոշումը՝ նրանց իսկ առնչվող հարցերի վերաբերյալ, խրախուսել համագործակցությունը միության անդամների և Միջին Արևելքի գրադարանների միջև, հատկապես նյութերի ձեռքբերման և մատենագրության վերահսկողության զարգացման հարցերում, համագործակցել այլ գրադարանների և տարածաշրջանային միությունների հետ ընդհանուր հետաքրքրություն և շահ ներկայացնող ծրագրերում, խրախուսել Միջին Արևելքի վերաբերյալ նյութերի հետազոտությունը, ցանկավորման և ավտոմատացված միջոցների զարգացումը։

Մեր միությանը կարող է անդամակցել ցանկացած ինստիտուտի աշխատակից, որը մասնագիտական առումով զբաղվում է Մերձավոր Արևելքի գրադարանի նյութերով (ընտրում, ձեռքբերում, ցուցակագրում, հղումների կատարում, բաշխում և/կամ հետազոտական գործիքների պատրաստում), ինչպես նաև յուրաքանչյուր ոք, ով հետաքրքրված է Մերձավոր Արևելքի գրադարանային նյութերի հետ նման աշխատանքով։

Back to home page

Scroll to Top